Նորություններ
ՎերադառնալՏեղեկատվական սեմինար Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Կրթահամալիրում
2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի կողմից կազմակերպվել էր տեղեկատվական սեմիանար Էրազմուս+ (Erasmus+) բարձրագույն կրթության ծրագրի վերաբերյալ: Տեղեկատվական սեմինարը անցկացրեցին Հայաստանի ազգային Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կարլովան և պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:
Հյուրերին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Նա կարևորեց համագործակցությունը Էրազմուս+ ծրագրի հետ և հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում Կրթահամալիրը կկարողանա ընդգրկվել իրականացվող ծրագրերում:
Այնուհետև Լ. Կարլովան և Է. Սողոմոնյանը ներկայացրեցին Էրազմուս+: Այն ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը սկսվել է 2014թ.-ից և կավարտվի 2020 թ.-ին:
Ծրագրից առանձնացվեցին երկու հիմնական ուղղություններ, որոնցով հնարավոր կլինի իրականացնել համագործակցությունը, դրանք են`
- Շարժունակության ծրագիրը բարձրագույն կրթության ուսանողների և աշխատակազմի համար,
- Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում:
Սեմինարը ընթացավ հարց ու պատասխան ձևաչափով, որի ընթացքում նաև քննարկվեց նախատեսվող միջազգային ծրագրերում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մասնակցության հնարավորությունը: