Նորություններ

Վերադառնալ
04.10.2018

Ապագա ոստիկանները հանդիսավոր երդում տվեցին

Ապագա ոստիկանները հանդիսավոր երդում տվեցին

2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացի սովորողները երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Երդման տեքստն ընթերցելով` նրանք ուխտեցին անմնացորդ նվիրվել օրենքին, պետությանը  և ժողովրդին:

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը, ինչպես նաև սովորողների հարազատները:

Կրթահամալիրի պետը շնորհավորեց սովորողներին երդումն ընդունելու կապակցությամբ, ինչին հաջորդեց երդման արարողության հանդիսավոր երթը: