Վերադառնալ
11.05.2021

Ուսումնական կենտրոնի սովորողների երդման արարողությունը

Ուսումնական կենտրոնի սովորողների երդման արարողությունը

 2021թ. մայիսի 11-ին  տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

 Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, սովորողների հարազատները: 

 Երդման կապակցությամբ Մ.Բաբայանը շնորհավորեց սովորողներին` մաղթելով անմնացորդ նվիրում ծառայությանն ու հայրենիքին:

 Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր քայլերթով: