Վերադառնալ
01.02.2022

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

     Հունվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, Կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը շնորհավորեց սովորողներին՝ ընդգծելով․ «Այսօր, առավել քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել կիրթ ու պատրաստված ոստիկաններ ունենալով»:

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով: