Նորություններ

Վերադառնալ
16.10.2017

Երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը

Երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը

2017 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կուրսի սովորողների և ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող  սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և տեսչական կազմը, սովորողների ծնողները և հարազատները:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը շնորհավորեց սովորողներին երդման կապակցությամբ և մաղթեց հաստատուն կամք և ուսման մեջ հաջողություններ։

 Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: