Վերադառնալ
17.10.2023

Երդվեցին անմնացորդ ծառայել հայրենիքին

Երդվեցին անմնացորդ ծառայել հայրենիքին

       Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ Քոլեջի 1-ին կուրսի սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

     Մասնակցում էր ՀՀ ՆԳՆ  ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանի գլխավորությամբ։

  Սովորողները հանդիսավոր կերպով երդվեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը։

  Մ․Մուրադյանը քոլեջի նորընծա սովորողներին մաղթեց փութաջանություն, բարեխիղճ վերաբերմունք կրթությանը՝ զուգակցելով այն հայրենիքին անմնացորդ ու օրենքին հավատարիմ ծառայելու պատրաստակամությամբ: