Վերադառնալ
17.10.2022
Կրթահամալիրի նորընծա սովորողները երդվեցին
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի, ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով «ոստիկանական գործ» մասնագիտությամբ 2022-2023թթ. ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման 1-ին հոսքի նորանշանակ սովորողները, ծառայության անցնելով ՀՀ ոստիկանությունում, երդվեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը:
Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի գլխավորությամբ:
Կրթահամալիրի պետը շնորհավորեց նորընծա ծառայողներին՝ մաղթելով անփորձանք և բարի ծառայություն։
Երդման արարողությունն ավարտվեց օրհներգի կատարմամբ: