Վերադառնալ
29.01.2021

Ուսումնական կենտրոնի սովորողների երդումը

Ուսումնական կենտրոնի սովորողների երդումը

        2021թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը: 

       Երդման կապակցությամբ Մ.Բաբայանը շնորհավորեց սովորողներին` մաղթելով նվիրված, բարեխիղճ ծառայություն ու ուսումնառություն: 

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր քայլերթով: