Վերադառնալ
19.09.2022

Պարեկային ծառայության սովորողները երդվեցին

Պարեկային ծառայության սովորողները երդվեցին

   Սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում նշանակվելու նպատակով ընդունված սովորողների երդման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ:

Ողջունելով սովորողներին՝ Կրթահամալիրի պետը կարևորեց երդման խորհուրդը:

- Ձեր բարեխիղճ ծառայությունը միտված է ոչ միայն հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի ամրապնդմանը, այլև հասարակությանը ծառայելուն և յուրաքանչյուր քաղաքացու կողքին լինելուն,-ասաց Կրթահամալիրի պետը։ Ապա, շնորհավորելով պարեկային ծառայության սովորողներին,  նրանց մաղթեց անմնացորդ նվիրում ծառայությանն ու հայրենիքին:

           Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: