Երդման արարողություն
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթհամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «Պարեկ» և «Քրեական ոստիկան» որակավորման դասընթացներն անցնող սովորողների «Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողությունը: Սովորողները ՀՀ եռագույն դրոշի ներքո հանդիսավոր կերպով երդվեցին հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանի գլխավորությամբ: Մ.Մուրադյանը հիշարժան օրվա կապակցությամբ սովորողներին շնորհավորեց և հետագա ծառայության մեջ հաջողություններ մաղթեց, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը: Արարողությունը եզրափակվեց սովորողների հանդիսավոր երթով: