Վերադառնալ
30.09.2021

Հիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն

Հիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն

    Սեպտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի նորակոչիկ սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա էին Կրթահամալիրի ղեկավար կազմը, սովորողների հարազատներն ու ընկերները։ 

Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ Կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, ով մասնավորապես նշեց․ «Սիրելի սովորողներ, երդումը յուրաքանչյուր ոստիկանի կյանքի կարևոր իրադարձություններից մեկն է: Այսօր դուք ինքներդ ձեր երդման տեքստում առաջադրեցինք այն չորս ելակետային ուղենիշները, որոնցով հետայսու պետք է ղեկավարվեք ձեր մասնագիտական գործունեության ընթացքում: Այդ ուղենիշներն են՝ արդարությունը, ազնվությունը, անկողմնակալությունը և բարեխղճությունը: Եվ միշտ հիշեք Կրթահամալիրի կարգախոսը՝ հիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն»: 

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր քայլերթով: