ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
13.11.2026

ESTDEV-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ESTDEV-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

      Ս.թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Զարգացման համագործակցության էստոնական կենտրոնի (ESTDEV) «Նոր նախաձեռնությունների» մասնագետ Օլգա Բալանինան և Արգիշտի Զուրաբյանը։

    Հյուրերին ընդունել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրել է Կրթահամալիրի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ սահմանապահ ծառայողների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա կրթական հնարավորություններն ու զարգացման առաջիկա ծրագրերը։

   Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են հնարավոր աջակցության ուղղությունները՝ անդրադառնալով Կրթահամալիրի և Էստոնիայի անվտանգության գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են ինստիտուցիոնալ փոխգործակցության ընդլայնման, մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ առաջնահերթություններից բխող ուղղություններով էստոնական փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունները։

   Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ձևաչափերի և հետագա քայլերի վերաբերյալ՝ կարևորելով կրթական հաստատությունների միջև անմիջական կապերի զարգացումն ու մասնագիտական փորձի փոխանակումը։

   Հանդիպման ավարտին հյուրերի համար կազմակերպվել է շրջայց Կրթահամալիրում, որի ընթացքում նրանք ծանոթացել են ուսումնական մասնաշենքերին, լսարաններին, ուսումնագործնական ենթակառուցվածքներին և սահմանապահ ծառայողների պատրաստման գործընթացի կազմակերպման համար նախատեսված առկա կրթական ու նյութատեխնիկական հնարավորություններին։