Վերադառնալ
12.12.2022

Գործուղում Էստոնիայի Հանրապետություն

Գործուղում Էստոնիայի Հանրապետություն

   Դեկտեմբերի 4-9-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը միջգերատեսչական պատվիրակության կազմում գործուղվել էր Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալլին:

 Գործուղումն իրականացվել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) աջակցությամբ՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում արտասահմանյան փորձի ուսումնասիրության նպատակով:

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Էստոնիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, դրա կազմում գործող Ոստիկանական և սահմանապահ ծառայության, Փրկարար ծառայության, «112» կենտրոնի և մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ:

Այցելել են նաև Էստոնիայի Անվտանգային գիտությունների ակադեմիա, որտեղ հանգամանորեն ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: