ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
03.08.2026

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Հյուրընկալող երկրի (Host Nation Support) կապի սպաների վերապատրաստում

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Հյուրընկալող երկրի (Host Nation Support) կապի սպաների վերապատրաստում

   ԵՄ կողմից ֆինանսավորվող EU-RESPOND դրամաշնորհային ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին և 30-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Հյուրընկալող երկրի (Host Nation Support, HNS) կապի սպաների վերապատրաստումը։

  Վերապատրաստման նպատակն էր զարգացնել միջազգային օգնության ընդունման և համակարգման ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունները, ինչպես նաև նախապատրաստել մասնակիցներին 2026 թվականի հոկտեմբերին նախատեսվող Host Nation Support Table-Top Exercise (HNS TTX) հրամանատարաշտաբային վարժանքին։

   Վերապատրաստմանը մասնակցում էին շահագրգիռ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակների կառավարման, քաղաքացիական պաշտպանության և միջազգային համագործակցության գործընթացներում։

   Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (Union Civil Protection Mechanism – UCPM) գործունեությանը, Հյուրընկալող երկրի աջակցության (HNS) համակարգի նպատակներին և սկզբունքներին, կապի սպաների դերակատարությանը, ինչպես նաև միջազգային օգնության ընդունման և համակարգման ընթացակարգերին։ Վերապատրաստման ծրագրում ներառված էին նաև գործնական քննարկումներ և իրավիճակային վարժություններ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին կիրառել ձեռք բերված գիտելիքները տարբեր սցենարների պայմաններում։

  Վերապատրաստումն ուղղված էր մասնակիցների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը և միջազգային աջակցության համակարգման գործընթացներում գործնական հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի պատրաստվածության բարձրացմանը արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում։

   Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։