Խրախուսվել են կրթահամալիրի ծառայողները
Հոկտեմբերի 4-ին կրթահամալիրի պետի, տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Անկախության տոնի, Ներքին գործերի նախարարի և ՆԳՆ ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով խրախուսված կրթահամալիրի ծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը շնորհավորեց խրախուսման արժանացած ծառայողներին, ապա՝ հանդիսավոր կերպով հանձնեց պարգևները։
«Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվել է
ուսումնական կենտրոնի ընդհանուր պատրաստականության կրթաճյուղի պետ, ոստիկանության գնդապետ Արմենակ Ալեքսանյանը,
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով՝
ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Տաթևիկ Թևոսյանը,
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով՝
գնումների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սոնա Մկրտչյանը,
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝
ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Աղավնի Կարապետյանը։