Վերադառնալ
26.06.2023

«Ծառայությունը հայրենիքին․ իրավապահ համակարգի պատմությունը» խորագրով առցանց համաժողով

«Ծառայությունը հայրենիքին․ իրավապահ համակարգի պատմությունը»  խորագրով առցանց համաժողով

   Հունիսի 23-ին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան կազմակերպել էր «Ծառայությունը հայրենիքին․ իրավապահ համակարգի պատմությունը» խորագրով գիտագործնական համաժողով։

   Մասնակցում էին ՌԴ ՊՆ և ՆԳՆ բուհերի, պատմագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։

  Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը․ «Այսօր մենք ցանկանում ենք մեր երախտիքն արտահայտել իրավապահ համակարգի բոլոր ծառայողներին․նրանց քաջությունն ու նվիրվածությունն արժանի են մեր խորին շնորհակալությանը»։

   Համաժողովի ընթացքում քննարկվեցին ՆԳՆ պատմական զարգացման, իրավապահ համակարգի աշխատակիցների սխրանքների, հայրենիքին ու պետությանն առնչվող մի շարք թեմաներ։