Վերադառնալ
05.12.2022

Վերլուծական դասընթաց Եվրոպոլում

Վերլուծական դասընթաց Եվրոպոլում

     Նոյեմբերի 9-10-ը Հաագա քաղաքում գտնվող Եվրոպոլի կենտրոնակայանում տեղի ունեցավ ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի 3-րդ բաղադրիչի (Տարածաշրջանային սպառնալիքների գնահատում և հատուկ աջակցություն) պատասխանատուների համար  նախատեսված հերթական վերլուծական դասընթացը։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից մասնակցում էր ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։

Դասընթացի առաջին օրը Եվրոպոլի վերլուծաբանների հետ համատեղ քննարկվեցին «Ծանր և կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատման տարածաշրջանային զեկուցման» համար տեղեկատվություն ձեռք բերելու բոլոր հնարավոր   աղբյուրները։ Համաձայնություն  ձեռք բերվեց զեկույցի մեջ ընդգրկել հանցավորության առնվազն 5 հիմնական տեսակ, որոնց դեմ պայքարը բոլոր շահառու երկրներում որպես գերակա ոլորտ է սահմանված։

Հանդիպման երկրորդ օրը SOCTA (Ծանր և կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատում) մասնակից երկրների ներկայացուցիչների հետ մեթոդոլոգիային համահունչ մշակվեց միասնական հարցաշարի նախնական տարբերակը, որի օգնությամբ պետք է իրականացվի ազգային մակարդակում տեղեկատվության հավաքագրման գործընթացը։