Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում
Մայիսի 22-24-ը Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի՝ ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ համագործակցության ծրագրի (TOPCOP) 3-րդ բաղադրիչի պատասխանատուները մասնակցել են Եվրոպոլում կայացած հերթական հանդիպմանը։ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։ Հանդիպման նպատակն էր համատեղ ջանքերով մշակված` Արևելյան գործընկերության երկրներում 2021-2022 թթ. հանցավորության սպառնալիքների գնահատման տարածաշրջանային զեկույցի նախագծի բովանդակության մասով վերջնական ճշգրտումներ կատարել, ինչպես նաև խմբագրել տեքստը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպոլում ընդունված տերմինաբանությանը և զեկույցին ներկայացվող այլ պահանջներին։
ՀՀ իրավապահ մարմինների համար նախատեսված զեկույցը կհրապարակվի հունիսի կեսին։