Վերադառնալ
29.11.2021

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում» թեմայով դասընթաց Կրթահամալիրում

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում» թեմայով դասընթաց Կրթահամալիրում

 

    Նոյեմբերի 29-ից 30-ը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին՝ Երևանում ԵԽ գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, Հյուսիսային Մակեդոնիայի ՍԿՕ համալսարանի ոստիկանության և մարդու իրավունքների բաժնի պրոֆեսոր Ստոյանկա Միրչևան և ՀՀ Արդարադատության ակադեմիայից դասընթացավար Անահիտ Աբրահամյանը։ Հյուրերին դիմավորեցին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը, պետի առաջին տեղակալ, ոստիկանության  փոխգնդապետ Մ․Մարկոսյանը, ուսումնամեթոդական վարչության պետ,  ոստիկանության մայոր Ա․Մնացականյանը  և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը:

     Հանդիպումը շարունակվեց Մ․Մուրադյանի  աշխատասենյակում, որտեղ կողմերը քննարկեցին Հայաստանում կանանց և ընտանեկան բռնությանը վերաբերող արդիական խնդիրներ, խոսեցին դասընթացն արդյունավետ անցկացնելու միջոցների մասին,  նաև շոշափեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կրթահամալիրի պետ Մ․ Մուրադյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի ոստիկանության և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանում կանանց նկատմամբ և առհասարակ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությանը։

 «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն ընդգծեց թեմայի կարևորությունը և նշեց, որ ծրագրի նպատակն է ամրապնդել շահագրգիռ կողմերի կարողությունները, որոնք ներգրավված են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի գործընթացում։

 Միջոցառումը ներառում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի, ուսումնական և վերապատրաստման կենտրոնների դասախոսների և աշխատակիցների համար վերոնշյալ թեմայով երկօրյա վերապատրաստում։