Գործնական դաս` Փորձաքրեագիտական վարչությունում
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 4-րդ կուրսի սովորողների հետ «Կրիմինալիստիկա» առարկայի գործնական պարապմունքն անցկացվեց ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչությունում: Այն ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հ.Կուծանյանը։
Գործնական պարապմունքի ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալու մատնադրոշմային հաշվառման քարտադարանում տեղեկությունների գրանցման մեխանիզմին, անմիջականորեն հետևելու իրականացվող մատնադրոշմային փորձաքննության ընթացքին, հետևեցին կեղծ դրամանիշների հետազոտման գործընթացին, ուսումնասիրեցին առկա սառը զենքերի նմուշները, ներկա գտնվեցին քիմիական և համալիր փորձաքննությունների իրականացմանը:
Այցի ընթացքում սովորողները հնարավորություն ստացան ամրապնդել իրենց՝ «Կրիմինալիստիկա» դասընթացի շրջանակներում ձեռք բերած գիտելիքները: