Նորություններ

Վերադառնալ
12.02.2016

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հրաժեշտի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հրաժեշտի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2016թ. փետրվարի 12-ին հրաժեշտի այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Սորոկինը իր գոհունակությունը հայտնեց Կրթահամալիրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև փոխգործակցության վերաբերյալ՝ ընգծելով, որ իր պաշտոնավարության չորս տարիների ընթացքում կրթահամալիրում բարեփոխումների իրականացմանն ուղղված ջանքերը պսակվել են հաջողությամբ:

Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, կարևորելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը ոստիկանական կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերում, իր երախտագիտությունը հայտնեց դեսպան Սորոկինին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական բաժնի աշխատակիցներին շարունակական օժանդակության համար՝ հատկապես մատնանշելով դեսպան Սորոկինի անձնական ներդրումը: