Վերադառնալ
18.03.2024

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոններին կից գիտական խմբակի նիստ

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոններին կից  գիտական խմբակի նիստ

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի գիտական խմբակի  2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի հետ համատեղ նիստը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 15-ին:  Օրվա նիստի թեման էր՝ «ՀՀ ֆինանսական համակարգ, բանկային հաշիվ, զեղծարարություններ, խնայողություններ, վարկեր և ապահովագրություն»։   

   Նիստին հրավիրված էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարության մշակման և ֆինանսական իրազեկման մասնագետ Հասմիկ Մակարյանը։ Միջոցառման մասնակիցները գիտելիքներ ստացան Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության, ՀՀ ֆինանսական համակարգի, բանկային հաշվի, զեղծարարությունների, խնայողությունների, վարկերի և ապահովագրության մասին։

   Դասընթացի մասնակիցները Հաշտարարի գրասենյակի կողմից նաև խրախուսական նվերներ ստացան։

   Նիստի ընթացքում  ծավալվեց ակտիվ և հետաքրքիր քննարկում: