Վերադառնալ
16.08.2022
Մեկնարկեցին ֆիզիկական պատրաստականության ստուգումները
Օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ֆիզիկական պատրաստականության ընդունելության ստուգումները։
Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է. արական սեռի դիմորդների համար՝ վազք` 100 մ և 1000 մ, ինչպես նաև ձգում պտտաձողի վրա:
Իգական սեռի դիմորդների համար նորմերը նույնն են, միայն ձգում պտտաձողի վրա վարժության փոխարեն՝ ուժային համալիր վարժություններ:
Ակադեմիա ընդունվել ցանկացողների թիվը երեսունն է, ստուգման շեմը չկարողացան հաղթահարել նրանցից երկուսը։ (Ստուգման արդյունքները)
Առջևում նոր փորձություններն են՝ մաղթում ենք հաջողություն։