Նորություններ

Վերադառնալ
24.08.2018

Վերջին ստուգատեսն ավարտված է

Վերջին ստուգատեսն ավարտված է

2018 թ. օգոստոսի 23 և 24. ճակատագրական օրեր Կրթահամալիրի ակադեմիայի անվճար ուսուցման 44 դիմորդի համար: Կայացավ վերջին շաբաթվա ընթացքում ջանք ու եռանդ չխնայած երիտասարդների վճռորոշ ստուգատեսը՝ ֆիզիկական պատրաստականության ստուգումը: Ու թեև առաջին հայացքից պատրաստ էին թվում բոլորը, սակայն վարկյանաչափն անդրդվելի էր, իսկ ոմանց չբավարարեցին սեփական ուժերը, և նվազագույն շեմը մնաց չհաղթարարված:

Շնորհավորում ենք 39 հաջողակներին և բոլոր դիմորդներին մաղթում ենք մի փոքր համբերություն՝ մինչ վաղը, երբ կհրապարակվեն  Կրթահամալիրի ակադեմիայի   իրավագիտության ֆակուտետի (առկա անվճար ուսուցում) ընդունվածների անունները:

Ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքներ.