Նորություններ

Վերադառնալ
25.09.2018

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը կրկին առաջատարներից մեկն է

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը կրկին առաջատարներից մեկն է

Հրաձգություն, նռնակի նետում և 100 մետր վազք: Սեպտեմբերի 18-ից 20-ը Երևան քաղաքի  «Որսորդ» ՍՊԸ հրաձգարանում մրցում էին ՀՀ ոստիկանության ծառայողական եռամարտի առաջնության մասնակիցները: Առաջնությունը նախատեսված էր ՀՀ ոստիկանության ծառայողակիրառական մարզաձևերի սպորտային միջոցառումների 2018թ. օրացուցային պլանով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը ներկայացնում էին քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության (ՄՖՀՏՊ) ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Պողոսյանը, ով նաև թիմի մարզիչն էր, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսի սովորողներ, ոստիկանության  լեյտենանտներ Հենրիկ Հովհաննիսյանը և Տարոն Արսենյանը, կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Գագիկ Սաֆարյանը, ինչպես նաև կրթահամալիրի քոլեջի առաջին կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Գուրգեն Գրիգորյանը:

Թիմի ներկայացուցիչները ձեռնունայն չվերադարձան առաջնությունից: 18 թիմերի և 72 մասնակիցների մեջ  գրավեցին  թիմային 2-րդ պատվավոր տեղը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԿՀԴՊ գլխավոր վարչության հավաքական թիմը, իսկ երրորդ տեղը` Արցախի ոստիկանության հավաքականը:

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին  համապատասխան դիպլոմներով, մեդալներով: