Վերադառնալ
17.09.2020

Հերթը ֆիզիկական պատրաստականության ստուգմանն է

Հերթը ֆիզիկական պատրաստականության ստուգմանն  է

   Այսօր մեկնարկեց ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա դասընթացին մասնակցելու համար ֆիզիկական պատրաստականության ստուգումը: 

Մասնագիտական պիտանելիության համալիր ստուգումը դրական արդյունքներով հանձնած առաջին խումբը՝ շուրջ 240 դիմորդ, ձեռնամուխ եղավ լավագույնս հաղթահարելու վազքի ու ուժային վարժությունների նորմատիվները:

   Ստուգումների ընթացքին հետևելու նպատակով Կրթահամալիրում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանը, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական, ընդունող հանձնաժողովի անդամ Ա. Հովսեփյանը, որոնք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի ուղեկցությամբ հետևեցին ստուգումների ընթացքին: