ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՖՈՒՏԲՈԼԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԽԱՂ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ուսանողական ֆուտբոլի առաջնությունը, որը կազմակերպել է Կրթահամալիրի ուսանողական խորհուրդը մարտական, ֆիզիկանան և հատուկ պատրաստականության ամբիոնի հետ համատեղ: Առաջնությանը մասնակցում է 10 թիմ՝ կազմված տարբեր կուրսերից: Թիմերի կազմում ընգրկված են 6 ուսանողական թիմ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումից և 4 թիմ՝ ոստիկանական ուսումնական ստորաբաժանումից:
Ուսանողական ֆուտբոլի առաջնությունն ընթանալու է երկու փուլով. Մասնակից 10 թիմերը խաղալու են օլիմպիական մրցապայքարի ձևով, որտեղ պարտվող թիմը դուրս է մնալու: Նշված մրցապայքարով խաղալու դեպքում, երբ կմնա 5 հաղթող թիմ, կկիրառվի շրջանաձև մրցապայքարը, պարտվող երկու թիմ հրաժեշտ կտա առաջնությանը, իսկ մնացած երեք թիմերը կմրցեն՝ հաղթող թիմին որոշելու համար: