Ֆրանսիական փորձի փոխանակում ՆԳՆ ծառայողների համար
Մայիսի 15-18-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանում» թեմայով վերապատրաստման դասընթաց` հայ-ֆրանսիական ոստիկանության համագործակցության 2023թ․ ծրագրի շրջանակներում: ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ իրենց փորձն էին եկել կիսելու Ֆրանսիայի ոստիկանության ազգային անվտանգության մարմնի (C.R.S) փորձագետներ Քվենտին Վինոտը և Նիկոլա Լուվիեն:
Դասընթացի մեկնարկին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը ողջունեց հյուրերին ու մասնակիցներին՝ նշելով, որ Կրթահամալիրը հետևողականորեն կազմակերպում ու նախաձեռնում է նմանատիպ միջոցառումներ՝ նպաստելու ծառայողների գիտելիքների, գործնական հմտությունների բարելավմանը:
Քառօրյա դասընթացը հագեցած էր զանգվածային հավաքների ժամանակ ֆրանսիական ոստիկանության ձեռնարկած մարտավարական գիտելիքներով ու հմտություններով, Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան ստորաբաժանումների առանձնահատկությունների համեմատական վերլուծությամբ, գործնական վարժություններով ու ակտիվ քննարկումներով: Գործնական վարժություններից մեկին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Կրթահամալիրի սովորողները։
Դասընթացն ամփոփվեց Կրթահամալիրի պետի շնորհակալական խոսքով՝ ֆրանսիական փորձը ՆԳՆ ծառայողներին արդյունավետ փոխանցելու համար։
Ֆրանսիական փորձը յուրացնելու կապակցութամբ մասնակիցներն ստացան համապատասխան հավաստագրեր։