Վերադառնալ
29.11.2022

Վերապատրաստման դասընթաց

Վերապատրաստման դասընթաց

     Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը շարունակվում է․

Նոյեմբերի 28-ին Կրթահամալիրում էին Լիլիի հանցագործության դեմ պայքարի բրիգադի ստորաբաժանման ղեկավար  Ֆրեդերիկ Նոթը և Ստրասբուրգի հասարակական անվտանգության վարչության բրիգադիր Մարքես Դա Սիլվա Ֆիթջերալդը։  Հյուրերին ընդունեցին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը և Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը։

Կրթահամալիրի պետը հյուրերին ներկայացրեց Կրթահամալիրում իրականացվող  ուսումնական ծրագրերը, հատկապես՝ պարեկային ծառայությունում դասավանդվող մոդուլները, ինչպես նաև ընդգծեց ֆրանսիական փորձը Հայաստանում կիրառելու և վերապատրաստման դասընթացն արդյունավետ կազմակերպելու կարևորությունը։ Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նոյեմբերի 29-ին Կրթահամալիրում մեկնարկեց վերապատրաստման դասընթացը։ Եռօրյա վերապատրաստման ընթացքում պարեկային ոստիկանության ծառայողները կծանոթանան ֆրանսիական փորձին, բանակցային հմտությունների կիրառման կարգին, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու կանոններին։

Միջոցառման սկզբում Մ․ Մարկոսյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական փոխհամագործակցությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումը, հատկապես՝ պարեկային ծառայության աշխատակիցների համար  շատ կարևոր է՝ իրենց ամենօրյա գործունեության  արդյունավետությունը բարձրացնելու համար։

Վերապատրաստման դասընթացը կշարունակվի մինչև  դեկտեմբերի 1-ը։