ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ միջազգային անվտանգության համագործակցության վարչության տնօրեն Սեբաստիեն Դորդհայնին, նրա տեղակալ Ժիլ Բուրելին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության օպերատիվ անվտանգության խորհրդական Քրիստոֆ Բիդարին և Հարավային Կովկասում Ֆրանսիայի Հանրապետության կցորդ Օլիվիե Լեֆեբրին։
Ողջունելով հյուրերին՝ Մանուկ Մուրադյանը Կրթահամալիր այցելելու համար շնորհակալություն հայտնեց նրանց։ Նա իր խոսքում նշեց, որ Կրթահամալիրը որդեգրել է բաց քաղաքականության ձևաչափ և այս տեսանկյունից խիստ կարևորում է ոստիկանական կրթության ոլորտում Ֆրանսիայի գործընկերների հետ հարաբերությունները։ Ներկայացրեց նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հիմքում ընկած 4 հիմնական հենասյուները և նախանշված արդյունքներին հասնելու համար իրականացված կրթական գործընթացները։
Քննարկվեցին Ֆրանսիայի Հանրապետության ոստիկանական կրթական հաստատությունների հետ համագործակցության, կիբեռհանցավորության դեմ պայքարի և հասարակակական կարգի պահպանության վերաբերյալ ֆրանսիական փորձի ուսումնասիրման հնարավորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։