Վերադառնալ
20.06.2022

Մեկնարկեցին ֆիզիկական պատրաստականության ստուգումները

Մեկնարկեցին ֆիզիկական պատրաստականության ստուգումները

    Հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երրորդ հոսքի ընդունելության ֆիզիկական պատրաստականության ստուգումները, որին մասնակցում էին նախորդ ստուգումից դրական գնահատական ստացած  դիմորդները:

Ստուգմանը ներկա էին  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Ա․Ֆիդանյանը, Կրթահամալիրի պետ, ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, ընդունող հանձնաժողովի անդամները:

Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է արական սեռի դիմորդների համար՝ վազք 100 մ, վազք 1000 մ,  ձգում պտտաձողի վրա, իգական սեռի դիմորդների համար նորմատիվները նույնն են, սակայն պտտաձողի վրա ձգման փոխարեն սահմանված են ուժային համալիր վարժություններ:

Ստուգման արդյունքները հասանելի կլինեն  հունիսի 21-ին հետևյալ հղումով՝ https://www.edupolice.am/patrol/exam.html։

Դիմորդներին մաղթում ենք հաջողություն։