Վերադառնալ
07.07.2023

Տարին ամփոփեց էքսկուրսիայով

Տարին ամփոփեց էքսկուրսիայով

   ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհուրդի տարեկան ամփոփիչ նիստում որոշվեց տարին ամփոփել էքսկուրսիայով։

   Հուլիսի 5-ին ուսանողական խորհրդի անդամները՝ նախագահ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ, այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, ծանոթացան տաճարի պատմամշակութային նշանակությանը, այնուհետև ուղևորվեցին դեպի Գեղարդ, որտեղ միասնական աղոթք բարձրացրին՝ հանուն հզոր հայրենիքի ու նվիրական երազանքների իրականացման։ Օրվա երկրորդ կեսն անցավ ընկերական ջերմ միջավայրում։ Արդյունքում ձևավորվեց ավելի ամուր ու վստահելի ընկերություն։ Խորհրդի անդամները միմյանց հրաժեշտ տվեցին հաջորդ ուսումնական տարում կրկին ակտիվ ու միասնական լինելու պայմանով, իսկ հայրենիքին անդավաճան ծառայելը նրանցից յուրաքանչյուրի կարգախոսն է։

Ուսանողական խորհուրդն այս հիշարժան օրվա կազմակերպմանն աջակցելու համար իր խորին շնորհակալությունն է հայտնում Կրթահամալիրի ղեկավարությանը։