Վերադառնալ
29.09.2021

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

        Հարգելի՛ պարոն Գևորգյան, սիրելի՛ գործընկեր, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմը և սովորողներն իրենց երախտիքի խոսքն են հայտնում Ձեզ երկարամյա անբասիր ծառայության համար։ Մեծ է Ձեր դերը կրթահամալիրի ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և ներկայանալի դարձնելու գործում։ Մեր բուհը հաջողություններ է գրանցել նաև Ձեր մասնագիտական հմտությունների և կարողությունների շնորհիվ։

Մարդկային որակներով, մասնագիտական ունակություններով և աշխատանքին անմնացորդ նվիրումով Դուք վայելել եք ողջ անձնակազմի սերն ու հարգանքը և օրինակ եք դարձել սերունդների դաստիարակության գործում։

Հարգելի՛ պարոն Գևորգյան, շնորհավորում ենք Ձեզ վաստակաշատ հանգստի անցնելու կապակցությամբ։ Թող եռանդը, նոր մտահղացումները, հաջողությունները և լավատեսությունը միշտ ուղեկից լինեն Ձեզ։ Առողջություն, երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն թող լինի Ձեր ընտանեկան հարկի տակ։ Վստահ ենք, որ չեք հեռանա հարազատ կրթօջախից և տարիների կուտակած Ձեր հարուստ փորձը դեռ երկար կփոխանցեք երիտասարդներին։

Պատիվ ունենք լինելու Ձեր գործընկերը։