Նորություններ

Վերադառնալ
05.10.2018

Փա՛ռք ու պատի՛վ քեզ, հա´յ ուսուցիչ

Փա՛ռք ու պատի՛վ քեզ, հա´յ ուսուցիչ

       Այսօր ուսուցչի տոնն է. առողջ հասարակություն, պատվախնդիր քաղաքացի, հայրենասեր կերտող նվիրյալի տոնը, ով գործում է հանուն ապագայի և ջանք ու եռանդ չխնայելով՝ իր գիտելիքները փոխանցում մատաղ սերնդին: Բազմաթիվ բարեմաղթանքներ ստանալուց այսօր զերծ չմնացին  նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսները: Սովորողների կողմից նրանց ուղղված երախտիքի խոսքերը կատարված աշխատանքի լավագույն գնահատականն էին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, արժևորելով սովորողների վերաբերմունքն իրենց դասախոսների նկատմամբ և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը խրախուսելով, գերազանց առաջադիմություն ունեցողներին նվիրեց իր հեղինակած «Ծխացող կարոտ» և «Հորիզոնին չհասած» գրքերը:

   «Պապը Գարեգին Նժդեհի զինվորն էր եղել։ Գագիկը պապից սովորեց Զորավարի աղոթքը. «Լսի՛ր, Տե՛ր, հայրենազուրկ գաղթականն է քեզ կանչում։ Լսի՛ր և մի՛ տանիր զմեզ ի փորձություն` մեր սուրբ երկրեն դուրս, օտարի դռանը, օտարի հացով երկար մնալու։ Այլ բա՛ց, Տե՛ր, մեզ համար միշտ բա՛ց պահիր բոլոր ճանապարհները դեպ Հայրենիք և մոտեցուր, Տե՛ր, ո՜հ, փութացուր երջանիկ օրը մեր դարձի։ Ամե՛ն», -«Ծխացող կարոտ» գրքից հատված է, որն արտացոլում է հայ մարդու ապրումները,  հայացքները, մտորումներն ու այն արժեքները, որոնք ջանում է սերունդներին փոխանցել նաև մերօրյա ուսուցիչը:

           Փա՛ռք ու պատի՛վ քեզ, հա´յ ուսուցիչ: