Վերադառնալ
25.07.2022

ՀՀ նոր քրեական օրենսգրքին համապատասխան հերթական ձեռնարկը

ՀՀ նոր քրեական օրենսգրքին համապատասխան հերթական ձեռնարկը

    Լույս է տեսել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ,   իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանի «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (Ընդհանուր մաս) Սխեմաներ» ուսումնադիդակտիկ ձեռնարկը, որը  կազմված է ՀՀ նոր քրեական օրենսգրքին համապատասխան և ընդգրկում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդհանուր մասով նախատեսված բոլոր ինստիտուտները, որոնց օրենսդրական կարգավորումներն էապես տարբերվում են 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներից:

Քրեաիրավական կարգավորումների սխեմատիկ ներկայացումն ընթերցողին հնարավորություն է տալիս հեշտությամբ դիտարկել և բացահայտել տարբեր քրեաիրավական նորմերի տրամաբանական կապերը, տարբեր քրեաիրավական հասկացությունների հարաբերակցությունը, իսկ քրեական իրավունքի տեսական հարցերն ուսումնասիրողներին՝ գործնականորեն ամրապնդել ձեռք բերված գիտելիքները, անհրաժեշտ պայմաններ ապահովել վերջիններիս գործնական կիրառության համար:  

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ: