Վերադառնալ
16.09.2020

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

     Սույն թվականի սեպտեմբերի 15-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2020 թվականի 8-րդ նիստը: Օրակարգի հարցի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման գործընթացի կազմակերպման կարգում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգում, քննարկվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի եզրափակիչ քննություններն առանց ընթացիկ (միջանկյալ) քննությունների անցկացնելու վերաբերյալ հարցը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի   2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված՝ ստուգողական աշխատանքների ներկայացման պահանջը չեղարկելու վերաբերյալ հարցը, հաստատեց ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունները, քննարկվեց 2019-2020 ուստարվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածության սահմանված ծավալը գերազանցելու դեպքում և վարչակազմի ուսումնական ծանրաբեռնվածության համար մեկանգամյա հավելավճար տրամադրելու հարցը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման կուրսերում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակում նախատեսված ընթացիկ ստուգման ձևերը հաստատելու հարցը:

Ներկայացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոններին կից գիտական խմբակների 2019-2020 ուստարվա գործունեության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոնների 2019-2020 ուստարվա գիտական գործունեության արդյունքները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիր-ժամանակացույցով նախատեսված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ստորաբաժանումների գործողությունների կատարման վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը:

Քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2 դասախոսների հեղինակած մենագրությունների տպագրության երաշխավորելու, ինչպես նաև Կրթահամալիրի մի շարք սովորողների վերականգնման հարցերը: