Նորություններ

Վերադառնալ
15.09.2018

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018թ. hինգերորդ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018թ. hինգերորդ նիստը

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018թ. հինգերորդ նիստը:

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հավանություն տալ կրթահամալիրի ակադեմիայի ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխություններին, հաստատել ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի 11 հավակնորդների թեկնածությունները, մեկանգամյա հավելավճար տրամադրել կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ 2017-2018 ուստարվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության սահմանված ծավալը գերազանցելու համար, միջնորդել ՀՀ ոստիկանության պետին կրթահամալիրի մեկ նախկին սովորողին 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի անվճար ուսուցման երկրորդ կուրսում վերականգնելու համար:

Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին նաև կրթահամալիրի ամբիոններին կից գիտական խմբակների 2017-2018 ուստարվա գործունեության և ամբիոնների 2017-2018 ուստարվա գիտական գործունեության արդյունքները: