Գիտական խորհրդի նոր կազմով աառաջին նիստը

Մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի նոր կազմով 1-ին նիստը: Հարկ է նշել, որ կրթահամալիրում տեղի ունեցած կառուցվածքային, կազմհաստիքային փոփոխություններով պայմանավորված՝ վերանայվել է նաև կոլեգյալ կառավարման մարմիններից գիտական խորհրդի կազմը:
Գիտական խորհրդի օրակարգային առաջին հարցի քննարկման արդյունքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի գիտական խորհրդի կանոնակարգ»-ը, որը նախատեսված է Կրթահամալիրի կանոնադրության 52-րդ կետի առաջին ենթակետով:
Երկրորդ հարցի քննարկման արդյունքում որոշվեց հաստատել նաև «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից առաջադրվող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգ»-ը: