Վերադառնալ
19.05.2021

Գիտական խորհրդի հերթական նիստը

Գիտական խորհրդի հերթական նիստը

     Մայիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2021 թվականի գիտական խորհրդի 7-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց լրացումներ կատարել  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պայմանագրային հիմունքներով դասախոսների վարձատրության չափերը սահմանելու մասին որոշման մեջ,  հաստատեց «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ատեստավորման (լրացուցիչ կրթական ծրագրով ամփոփիչ համալիր քննության) կարգը:

Նիստի ընթացքում նաև քննարկվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մերի Մանուկյանի՝ «Հայաստանի Հանրապետության մունիցիպալ իրավունք» վերտառությամբ դասախոսությունների դասընթացը տպագրության երաշխավորելու հարցը: