Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակի նիստեր
2020 թվականի ապրիլի 23-ին և մայիսի 8-ին «Zoom» հավելվածի միջոցով անցկացվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ու ՕՀԳ և քրեագիտության ամբիոններին կից գործող հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի հերթական նիստերը։
Առաջին նիստն անցկացրեց քրեական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության կապիտան Ա.Ղազարյանը։ «Հետաքննության հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ գիտական զեկույցով ներկայացան իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Ս.Հակոբյանը և Ա.Այվազյանը։
Հաջորդ նիստն անցկացրեց քրեական դատավարության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Հովհաննիսյանը։ Իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող Լիլյա Հովակիմյանը ներկայացրեց «Դատախազական հսկողությունը և գերատեսչական վերահսկողությունը ՕՀԳ նկատմամբ» վերտառությամբ գիտական զեկույցը:
Նիստերին մասնակցում էին գիտական խմբակի անդամները և վճարովի ուսուցման կուրսերի սովորողներ: Զեկույցների ավարտին սովորողները բանախոսներին ուղղեցին հարցեր և ստացան իրենց հուզող հարցերի հիմնավորված պատասխանները: