Նորություններ

Վերադառնալ
13.09.2019

Գիտական խորհրդի հերթական նիստում ամփոփվեցին կրթահամալիրի ձեռքբերումները

Գիտական խորհրդի հերթական նիստում ամփոփվեցին կրթահամալիրի ձեռքբերումները

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի 9-րդ նիստը:

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հավանություն տալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսումնական պլաններին, հաստատել ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունները, հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման կուրսերում 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակում նախատեսված ընթացիկ ստուգման ձևերը, մեկանգամյա հավելավճար տրամադրել 2018-2019 ուստարվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի այն ներկայացուցիչներին, ում ուսումնական ծանրաբեռնվածության սահմանված ծավալը գերազանցվել է, փոփոխություն կատարել ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի գործունեության կարգում, կրթահամալիրի երեք նախկին սովորողների ուսանողական իրավունքների վերականգնման միջնորդությամբ դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին:

Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոններին կից գիտական խմբակների 2018-2019 ուստարվա գործունեության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոնների 2018-2019 ուստարվա գիտական գործունեության արդյունքները: Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ գիտական հրապարակումների քանակը գրեթե կրկնապատկվել է, մասնավորապես՝ գիտական հոդված՝ 48 (նախորդ ուստարվա 25-ի դիմաց), ուսումնական ձեռնարկ՝ 5 (3-ի դիմաց), մենագրություն՝ 2 (1-ի դիմաց)։ Այսպիսով ընդհանուր առմամբ գիտական հրապարակումները նախորդ ուստարվա համեմատ ավելացել են 23-ով կամ 74%-ով։

Ամբիոնների գիտական գործունեության արդյունքներն արտացոլող վարկանիշային աղյուսակի համաձայն՝ լավագույն ամբիոն ճանաչվեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնը: