Նորություններ
ՎերադառնալՀերթական միջազգային միջոցառումը կրթահամալիրի ներկայացուցչի մասնակցությամբ
Սույն թվականի ապրիլի 11-ից 13-ը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Կրասնոդարի համալսարան այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Վաչագան Ռուբենի Սուքիասյանը՝ «Գիտության և պրակտիկայի արդիական հարցերը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի ընթացքում Վ. Սուքիասյանը ներկայացրեց «Կաշառք ստանալու պատրվակով խարդախության վերաորակավորման հարցի շուրջ» թեմայով զեկույցը և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետի կողմից արժանացավ մասնակցության վկայագրի: Համաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի հանրապետությունների մի շարք ուսումնական հաստատությունների սովորողներ:
Այցի ընթացքում Վ. Սուքիասյանը մասնակցեց ճանաչողական և մշակութային այլ միջոցառումների: