Նորություններ
Վերադառնալ«Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից անձանց հաշվառման իրավական հիմքերն ու կարգը» թեմայով գիտական խմբակի նիստ
Ս/թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա առաջին նիստը:
Նիստին ներկա էին պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ի. գ. թ., ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատողներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ղուկասյանը և ոստիկանության լեյտենանտ Մ. Խերանյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից անձանց հաշվառման իրավական հիմքերն ու կարգը»:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը: Վերջինս ներկայացրեց անձանց հաշվառումը՝ որպես համայնքային ոստիկանության գործունեության առանցքային ուղղություններից մեկը, դրա իրավական հիմքերը, իրականացման կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև՝ այն խնդիրները, որոնք այդ կապակցությամբ ծագում են համայնքային ոստիկանության գործունեության ընթացքում:
Նիստի ավարտին ներկաների կողմից հարցեր ուղղվեցին զեկուցողին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: