Նորություններ

Վերադառնալ
10.05.2018

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի չորրորդ նիստը

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի չորրորդ նիստը

2018 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա չորրորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի պետության և իրա­վունքի տե­սու­թյան և սահմանադրական իրավունքի ամ­բիո­նի պետ, ի­րավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխ­գնդապետ Մ. Մա­նուկյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշ­խատող, ոստիկանության ավագ լեյտենանտ Գ. Խաչատր­յանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Ազգային ժողովի պատգամավորի սահմա­նադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունները ՀՀ սահմանադրական բարեփոխումների համատեքստում»:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ Ա. Սաֆարյանը: Նա լու­սա­բա­նեց պատգամավոր ընտրվելու համար թեկնածուին ներկայացվող պահանջները, անդ­րա­դարձավ պատգամավորական մանդատի անհամատեղելիությանը, պատգամավորի ան­ձեռնմխելիությանը, լիազորությունների դադարման և դադարեցման հիմնախնդիրներին:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զե­կու­ցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: