Նորություններ
ՎերադառնալՔրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստ
2017 թվականի նոյեմբերի 23-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ նիստը՝ գիտական զեկույցի ներկայացման և քննարկման, ինչպես նաև դատախաղի ձևաչափով:
Զեկույցի հեղինակն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող Սերգեյ Բադալյանը, զեկույցի թեման՝ «ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունման դեպքում արարքի վերաորակման հիմքերը»: Զեկույցի պատրաստման աշխատանքները ղեկավարել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ, ի.գ.թ. Արմինե Մելիքսեթյանը:
Զեկույցի ներկայացումից հետո գիտական խմբակի անդամների կողմից զեկուցողին տրվեցին հարցեր, որոնց շուրջ ծավալվեց բովանդակային և հետաքրքիր քննարկում:
Նիստի հաջորդ հատվածում գիտական խմբակի անդամները դիտեցին տեսաֆիլմ, որից հետո ֆիլմում ներկայացված փաստական հանգամանքների հիման վրա խմբերով հանդես եկան որպես մեղադրանքի և պաշտպանության կողմեր՝ ներկայացնելով արարքի իրավական գնահատականի մասին սեփական դիրքորոշումն ու հիմնավորումները: