Նորություններ

Վերադառնալ
12.12.2017

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա երկրորդ նիստը

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա երկրորդ նիստը

2017 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսու­թյան և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա երկրորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի պետության և իրա­վունքի տե­սու­թյան և սահմանադրական իրավունքի ամ­բիո­նի պետ, ի­րավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, կրթա­համա­լի­րի ա­կա­դե­միայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վար­չական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդա­պետ Ա. Բաբախանյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոս­տիկա­նության ավագ լեյտենանտ Ա. Ղուկասյանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ Ոստիկանության ծառայողի կողմից հրա­զե­նի գործադրման իրավական հիմքերը:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ Ա. Բաբախանյանը: Վերջինս ներկայացրեց ոստիկանության ծառայողի կողմից հրազենի գործադրման իրավական հիմքերը` համաձայն Ոստիկանության մասին ՀՀ օրենքի: Բանախոսի կողմից անդրա­դարձ կատարվեց նաև զարգացած եվրոպական պետու­թյուն­ներում քննարկվող հարցի կապակցությամբ ոստիկանության գործելակերպի առանձնահատկություններին, ինչպես նաև` ոստիկանության ծառայողների կողմից հրա­զենի գործադրման համաչափության պայմաններին:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զե­կու­ցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: