Նորություններ

Վերադառնալ
11.07.2018

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

2018 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի չորրորդ նիստը: Նիստում հաստատվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հանրային կապերի զարգացման հայեցակարգը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական գործընթացների բարելավմանն ուղղված հարցումների անցկացման կարգը, ինչպես նաև տպագրության երաշխավորվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռուսլան Մարանդյանի «Հանրաքվեն որպես ժողովրդաիշխանության իրացման ձև Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով մենագրությունը: