Նորություններ
ՎերադառնալԿայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի 9-րդ նիստը
2017 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի 9-րդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ուսումնական պլանները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանի գործողությունների կատարման ժամանակացույցը հաստատելու հարցերը:
Քննարկման արդյունքում որոշում կայացվեց հավանություն տալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ուսումնական պլաններին, ինչպես նաև լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում և հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանի գործողությունների կատարման ժամանակացույցը: