Նորություններ
Վերադառնալ«Անձնագրի զարգացման պատմությունը» խորագրով գիտական սեմինար
2018 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի կողմից կազմակերպվել էր գիտական սեմինար` «Անձնագրի զարգացման պատմությունը» խորագրով:
Գիտական սեմինարին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, նշված ամբիոնի համատեղության կարգով դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության լեյտենանտ Մ. Խերանյանը, ինչպես նաև` կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար և վճարովի ուսուցման ձևի մի շարք սովորողներ:
Գիտական սեմինարն անցկացրեց Մ.Մանուկյանը, ով ներկայացրեց «անձնագիր» բառի ծագումնաբանությունը, անձնագրի զարգացման պատմությունը, գործառույթները, անձնագրի տեսակները, հետաքրքիր փաստեր անձնագրի վերաբերյալ:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: