Նորություններ

Վերադառնալ
16.05.2018

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակ

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակ

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակի՝ 2017-2018 ուստարվա աշխատանքային պլանի համաձայն 2018թ. մայիսի 11-ին տեղի ունեցավ գիտական զեկույցների ներկայացում՝ «ՕՀՄ-ների իրավական կարգավորման հիմնահարցերը» թեմատիկայով: Գիտական խմբակի նիստին մասնակցում էին քրեական դատավարության ու ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնների դասախոսական կազմը, գիտական խմբակի անդամները և ներկայացուցիչ գիտական բաժնից: Միջոցառմանը ներկայացվեցին գիտական երկու զեկույցներ՝ ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ կուրսի սովորողներ Հմայակ Խաչատրյանի և Դավիթ Ավետիսյանի կողմից: Զեկույցների թեմաներն էին՝ «Օպերատիվ փորձարարության իրավական կարգավորման հիմնահարցերը» և «ՕՀՄ-ների ինֆորմացիոն-վերլուծական ապահովման իրավական կարգավորման հիմնահարցերը»: Բանախոսների ելույթից հետո ներկաների կողմից բարձրացվեցին գիտական զեկույցներում արծարծված մի շարք հիմնահարցեր, որոնք դարձան քննարկումների առարկա: Զեկույցների ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ գիտական խմբակի ղեկավար Ա. Հովհաննիսյանը: